Ռուսական «Գազպրոմ»-ն ու գերմանական Siemens կոնցեռնը քննարկկել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շրջանակում համագործակցության հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Գազպրոմ»-ի մամուլի հաղորդագրությանը:

Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպմանը մասնակցել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Siemens կառավարման խորհրդի նախագահ Ջո Քեզերը:

Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, քննարկել են սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլլերը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի երկու գիծը շահագործման է հանձնվելու 2019 թվականին: