Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առանց վիզայի ռեժիմը խոսում է խորը փոխըմբռնման եւ վստահության մասին: Եվ զբոսաշրջության զարգացման պոտենցիալը նույնքան հսկայական է, որքան երկու երկրներին կարող բարեկամությունը (լուսանկար): Սեպտեմբերի 15-ին երեւանյան «DoubleTree By Hilton» հյուրանոցում կայացած հարավամերիկյան երկրների զբոսաշրջանում թեմայով համաժողովի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեիտիան:
Դեսպանի խոսքով, Երեւանն ու Բուենոս Այրեսը բազմամյա բարեկամներ են, մասնավորապես՝ 1915 թվականից, երբ Արգենտինա բազմաթիվ հայ ներգաղթյալներ ժամանեցին: «Այսօր արդեն այդ ընկերության վկայությունն առանց վիզայի ռեժիմն է: Մեր երկիր այցելելու ցանկություն ունեցող հայերին միայն անձնագիր եւ օդանավի տոմս է հարկավոր»,- նշեց դիվանագետը:
Անդրադառնալով հարցին, առանց վիզայի ռեժիմը նպաստե՞լ է զբոսաշրջիկների հոսքի աճին, դեսպանը պատասխանեց, որ վիճակագրական տվյալներ չունի, սակայն փոխադարձ հետաքրքրության աճն ակնհայտ է: «Դրա մասին են վկայում նաեւ տարբեր միջոցառումները, օրինակ՝ համահայկական խաղերը: Վերջերս Արգենտինայից հարյուրավոր բժիշկներ մասնակցեցին այստեղ անցկացված միջազգային բժշկական համաժողովի»,- նշեց դեսպանը:
Արգենտինացի դեսպանը նաեւ ուշադրություն հրավիրեց գյուղատնտեսության ոլորտում Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ զարգացող հարաբերությունների վրա՝ այդպիսով փորձելով աջակցել ֆերմերներին եւ գյուղացիներին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























