Շվեյցարացի ներդրողները ցանկանում են Հայաստանում տնաշինական կոմբինատ բացել: Այս մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով, ներդրողները ցանկանում են արագ հավաքվող տների կառուցման ձեռնարկություն ստեղծել:
«Տեխնոլոգիան, որ նրանք առաջարկում են, թույլ կտա նոր տներ կառուցել հասանելի բյուջեով, ինչպես նաեւ գոյություն ունեցող տները վերակառուցել ավելի թեթեւ եւ ամուր կոնստրուկցիայով»,- հայտարարեց Սարգսյանը:
Դա թույլ կտա, մասնավորապես, ամրացնել 50-60 տարվա վաղեմություն ունեցող շենքերը, որոնք հաղթահարել են 1988 թվականի երկրաշարժը, սակայն լրջորեն վնասվել են: Այդպիսի տներ շատ կան, մասնավորապես, Գյումրիում:




























