Volkswagen ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնը, դիզելային շարժիչների շուրջ սկանդալի ֆոնին, հեռանում է պաշտոնից:
«Volkswagen-ին թարմություն է անհրաժեշտ: Թող որ անձնակազմի թարմացումն իմ հրաժարականից սկսվի»,- հայտարարել է Վինտերկորնը՝ հավելոլով, որ դա անում է՝ ընկերության շահերից ելնելով, չնայած իր կողմից որեւէ խախտման մասին ոչինչ չգիտի:
Սեպտեմբերի սկզբին ընկերության նախագահությունը որոշել էր Վինտերկորնի պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2018 թվականը:
68-ամյա գլխավոր մենեջերը կոնցեռնի ղեկավարումը ստանձնել է 2007 թվականին, եւ մինչեւ հիմա զգալի արդյունքների է հասել: Նրա ղեկավարման տարիներին Volkswagen-ը ձեռք է բերել Porsche-ը, MAN-ը, Scania-ը, Ducati-ն: Կոնցեռնի ավտոմեքենաների վաճառքի ծավալներն այդ ընթացքում աճել են գրեթե 65%-ով, իսկ աշխատակիցների թիվը 330 հազարից հասել է 600 հազարի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Associated Press-ի փոխանցմամբ, չորեքշաբթի ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) Volkswagen-ի 3 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչների նոր հետաքննություն է սկսել:




























