Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոնը պատրաստվում է ստեղծել «ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե: Ըստ Կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանի` «հիմնական նպատակն է հայաստանցու ընտրական իրավունքի պաշտպանությունը ՀՀԿ եւ նրա աջակիցների ապօրինություններից»:

Առաջարկություններ են ներկայացվելու Հայաստանի եւ սփյուռքահայ որոշ կազմակերպություններին, լրատվամիջոցներին եւ գործիչներին, ինչպես նաեւ, միջազգային սուբյեկտներին:

«Օգտվելով, մեր  ընտրություններով իբր շահագրգիռ  միջազգային  կազմակերպությունների  եւ ընտրական իրավունքի  նպատակասլաց  պայքարից  մեկուսացած  ՀՀ    «ընդդիմության»  գործունեությունից, ՀՀԿ  գործիչները  ոչ  միայն  վայելում են  իրենց  «լեգիտիմությունն», այլև  անթաքույց  նոր  միջոցներ  են  փորձարկում  գալիք  ընտրությունների  համար:

Ակնհայտ  է  նաև, որ  ՀՀԿ-ականները վաղուց են անցել այն գիծը, որը կոչվում  է «չափ ու սահման»: Տարիներ  շարունակ,  ՀՀԿ  այսօրվա  ղեկավարի  սահմանադրական  կարգի  խախտումները  դրա  վառ  ապացույցն  են»,- նշված է   տարածված հաղորդագրության մեջ: