Շվեդ հետազոտողն ուշադրություն է դարձրել այն բանին, թե ինչ հմտություններ էին պահանջվում, որպեսզի պատրաստվեին հնագետների գտած բրոնզի դարի անոթները:  Մատնահետքերն ուսումնասիրելով` նա հանգել է այն եզրակացության, որ երեխաները, որոնք պատրաստում էին այդ անոթները, հմտորեն էին վարվում կերամիկայի հետ, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Heritage Daily-ին:

«Ես նկատել եմ, որ նույնիսկ պարզագույն անոթների պատրաստումը, որոնք կան ցանկացած տանը, ցնցող հմտություններ է պահանջում,-պատմում է Կատարինա Բոտվիդը, որը Լունդի համալսարանի հնէագիտության դոկտոր է եւ կավագործություն է ուսումնասիրել: Հնէագիտության մեջ գիտնականներին սովորաբար հետաքրքրում է, թե երբ է պատրաստվել անոթը եւ նրա ձեւը: Ուշադրություն չի հատկացվում նրան, թե անոթն ինչպես է պատրաստվել եւ որքան ժամանակ է խլել եւ ինչ հմտություններ է պահանջել»:

«Արհեստագործական» մեթոդը, որը կիրառել է Բոտվիդը, թույլ է տվել նոր կողմից դիտել հնագիտական գտածոները. ուսումնասիրել նյութերը, հմտությունները եւ գործիքները, որոնք օգտագործվել են առարկայի պատրաստման ընթացքում:   

«Ես կարող եմ գնահատել արհեստավորի վարպետությունը եւ գիտեմ, թե որքան ժամանակ է անհրաժեշտ դա սովորելու համար,-շարունակում է Բոտվիդը: Օրինակ, դուք կարող եք սպասքի վրա մատնահետքերից տեսնել, որ երեխաները հմուտ կավագործներ էին»: Գիտնականի խոսքով, մոտավորապես երեք տարի է անհրաժեշտ վարպետության նման մակարդակի հասնելու համար: