Թերթի տեղեկություններով, դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովը բավարարել է քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հայտը:
Քաղբանտարկյալն անազատության մեջ է 2008 թվականի մարտից: Մարտի 1-ի գործով նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:
Մանուկյանի մերձավորները թերթի թղթակցին ասել են, որ միջգերատեսչական հանձնաժողովի որոշումից հետո ցանկացած պահի հնարավոր է, որ նա ազատ արձակվի: Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու համար անհրաժեշտ է, որ հարցի վերաբերյալ դրական որոշում կայացնի նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:




























