Թուրքական երգիծական Uykusuz շաբաթաթերթը անդրադարձ է կատարել ֆերմերների հետ հանդիպմանը նախագահ Էրդողանի «Ես էլ հովիվ եմ» արտահայտությանը։
Uykusuz երգիծական շաբաթերթի գլխավոր էջում նկարված է տեսարան, որտեղ հեռուստացույցով խոսում է նախագահ Էրդողանը, իսկ հեռուստացույց դիտող երկու ոչխարներն ասում են. «Քեզ հովիվ չենք դարձնի»։ Պարբերականն իր մեկնաբանության մեջ գրել է. «Էրդողանը բացահայտեց ժողովրդին ղեկավարելու գաղտնիքը։
Նշենք, որ Էրդողանը ֆերմերների հետ հանդիպմանը ասել էր. «Հովվի գործի փիլիսոփայությունը չհասկացողը մարդու չի կարող ղեկավարել։ Ես էլ հովիվ եմ։




























