Վանաձորի հանրակացարանում բնակվող 32-ամյա Շուշանը 1-ամյա փոքրիկի հետ 6 ամիս է, մնացել է առանց լույսի. ամեն երեկո, երբ հարեւաննների սենյակներում վառվում են լամպերը, Շուշանը վառում է կիսահալ մոմը:

4 տարի ամուսնու հետ բնակված Շուշանին ամուսինը լքել է երեխայի ծննդից մի քանի ամիս անց: Երեխային մեծացնելու հոգսը Շուշանիկը ստիպված միայնակ է տանում:

«Էս ձմեռվա կեսին ես լույս չունեմ, ուտելիք չունեմ, որ տամ երեխեն ուտի, մինչեւ հիմա հատակին էի քնում»,- պատմում է Շուշաննն ու ցույց տալիս նախորդ օրը նվեր ստացած հին մահճակալը, ինչի շնորհիվ հիմա փոքրիկը կարողանում է քնել մահճակալին:

«1941 թվին սենց չեն ապրել, ոնց որ ես եմ ապրում, պայքարում, որ գոյատեւեմ, երեխուն մեծացնեմ: Տանջվելով պահում եմ, աղբարկղերից գնում կարդոն ու վառելիք եմ հավաքում, բերում: Իմ երեխուն պահելու համար եմ հավաքում ու չեմ ամաչում դրա համար»,- շարունակում է  կինը:

Երեխային խնամելու հարցում օգնում են հարեւանները, որոնք պարբերաբար ուտելիք ու հագուստ են տալիս փոքրիկին:

«Ձմեռ ա,  ոչ մի տաք հագուստ իմ երեխեն չունի: Խանութներից նիսյա եմ վեր կալել, խեղդում են՝ պարտքերն ուզում, չեմ կարում տամ, որտեղի՞ց տամ»,- նեղսրտում է մայրն ու խնդրում,-օգնեք դուրս գամ այս վիճակից, անտանելի ա  սենց ապրելը, էլ չեմ կարում»:

Միայնակ մորն ու փոքրիկին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 077591297 հեռախոսահամարով: