Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո»,հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս մասին նա ասել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Նիստի արդյունքներով համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ Մեդվեդեւը ասել է, որ Բելառուսից իրենց գործընկերները «բացառապես կառուցողական վարքագիծ են դրսեւորել»։ Դրան ի պատասխան՝ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշել է, որ իրեն օգնել է արեւելյան սուրճը։ «Ասում է՝ ինձ «ամերիկանո» տվեք։ Դա բացարձակապես պոլիտկոռեկտ չի հնչում։ Եկեք «ամերիկանոն» վերանվանենք»,- ասել է Մեդվեդեւը՝ դիմելով նիստի մասնակիցներից մեկին ։ Ռուսաստանի վարչապետը առաջարկել է «ամերիկանոն» այսուհետ «ռուսիանո» անվանել։