Հայաստանում ՌԴ նոր ռազմաբազաներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, գոյություն ունեցողներին «ռազմական հզորություն փոխանցելը» բավարար է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գործող ռազմաբազան բոլոր հնարավորություններն ունի՝ ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջված լիննել: Այդ պատճառով փոքրիկ Հայաստանում մեկ բազան, կարծում եմ, բավարար է, հարկավոր է պարզապես այդ բազային ռազմական հզորություն փոխանցել»,- «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: