Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հոլանդացի նկարիչ Վիլլեմ դե Կունինգի կտավը վաճառել է 61 մլն եվրոյով։ Նկարը վաճառվել է Նյու Յորքում աճուրդի ժամանակ։

«Գրուզիա Օնլայն»–ի փոխանցմամբ՝ կտավը վաճառվել է գրեթե կրկնակի թանկ, քան նախապես գնահատվել էր՝ 37 մլն դոլար։ Գնորդի անունը հայտնի չէ, նա կտավը գնել է հեռախոսով։

Սա աբստրակտ ժանրի էքսպրեսիոնիսի՝ աճուրդում վաճառված գործերի համար ռեկորդային թիվ է։ Կունինգի կտավների նախորդ ռեկորդը 30 մլն եվրո է եղել։ Նրա կտավներից մեկը անցյալ տարի վաճառվել էր 279 մլն դոլարով, սակայն վաճառքը եղել էր մասնավոր։