Ռուսաստանում LinkedIn սոցիալական ցանցը, դատարանի վճռի՝ ուժի մեջ մտնելու հիման վրա, ներառվել է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները խախտողների ռեեստրում: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ռոսկոմնադզորի կայքը:
Օգոստոսի 4-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է սոցցանցի դեմ գերատեսչության հայցը՝ ի պաշտպանություն անձանց անսահմանափակ շրջանակի՝ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների:
Նոյեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:




























