«Ռոսկոմնադզորը», որի հայցի հիման վրա, արգելափակվել է LinkedIn սոցիալական ցանցը, գործել է ՌԴ օրենսդրությանը համապատասխան։ Այդ միջոցը գրաքննության դրսեւորում չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Ռուսական գերատեսչությունը գործում է օրենքի տառին համապատասխան եւ  համապատասխան ընկերություններից նույնպես պահանջում է պահպանել ռուսաստանյան օրենքները»,– ասել է Պեսկովը։

Նա չի կարծում, որ սոցցանցի արգելափակումը կարող է ընկալվել որպես գրաքննություն։

Ավեօի վաղ Ռուսաստանում LinkedIn սոցիալական ցանցը, դատարանի վճռի՝ ուժի մեջ մտնելու հիման վրա, ներառվել է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները խախտողների ռեեստրում: Օգոստոսի 4-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է սոցցանցի դեմ գերատեսչության հայցը՝ ի պաշտպանություն անձանց անսահմանափակ շրջանակի՝ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների: