Հռչակավոր իսպանացի նկարիչ եւ քանդակագործ Պաբլո Պիկասոյի աշխատանքներից մեկը՝ «Կապույտ բերետով աղջկա դիմանակար»-ը (Filette au béret, 1964) Շվեդիայի միջազգային աճուրդում չորեքշաբթի երեկոյան վաճառվել է 21,4 մլն շվեդական կրոնով (2,1 մլն եվրո): «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուպսալեի Աճուրդի տան կայքում:

Շվեդիայի համար այս աճուրդն արտասովոր էր, քանի որ վաճառված նկարից բացի, միաժամանակ ներկայացված էին Պիկասոյի եւս երեք աշխատանքներ:

Վաճառված նկարները պատկանել են շվեդ հավաքորդ Բերտիլ Նոյմանի մասնավոր հավաքածուին: «Կապույտ բերետով աղջկա դիմանակար»-ի մեկնարկային գինն էր 12-18 մլն շվեդական կրոն (1,2-1,8 մլն եվրո: Այն ձեռք է բերել անհայտ արտասահմանցի գնորդը: