Բոլիվիայի  հարավ-արեւմուտքում առնվազն 13 մարդ է զոհվել ու եւս տասն էլ վիրավորում ստացել, երբ ավտոբուսն ընկել է  զառիթափից։ Այս մասին հայտնում է Universal թերթը։

Թերթի տվյալներով, միջադեպը  տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին։ Չիլիի Իկիկե քաղաքից Բոլիվիայի Կոչաբամբու քաղաք ուղեւորվող  ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, երբ փորձել է առաջ անցնել թրեյլերից։ Դրա  հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից ու ընկել զառիթափից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վթարի հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։