Հնդկաստանի Մահարաշթրա նահանգը անվճար դպրոցական եւ բարձրագույն կրթություն է առաջարկում այն երեխաներին, որոնց ընտանիքները կհամաձայնեն իրենց հողատարածքը տալ Մումբայ–Նագփուր արագընթաց մայրուղու շինարարության համար, հայտնում է universityworldnews.com–ը։
Մահարաշթրայի նահանգում կառուցվող Մումբայ–Նագփուր արագընթաց մայրուղին կունենա 710 կմ երկարություն եւ կանցնի բնակելի շրջանների միջոցով։
Որպեսզի մարդիկ կամավոր հրաժարվեն իրենց հողերից, նրանց դրա դիմաց առաջարկում են ավելի փոքր, սակայն ավելի զարգացած հողակտորներ, իսկ նրանց երեխաներին՝ անվճար կրթության իրավունք։ Նահանգի իշխանությունների այս որոշումը պաշտպանում են նաեւ մայրուղու շինարարության պատվերն իրականացնող կազմակերպությունները։





























