Կուբայի մայրաքաղաք Հավանայի բնակչուհի Ալեեդա Ռոդրիգես Պեդրասան արդեն 2 տարի է, ինչ պարբերաբար Ջոն Լենոնի արձանին ակնոց է հագցնում: Այս մասին հայտնում է CNN-ը

Պեդրասայի պարտականությունն է ամեն անգամ արձանին ակնոց հագցնել, երբ նրան են մոտենում զբոսաշրջիկները: 72-ամյա կնոջ աշխատավարձը 245 կուբայական պեսո է (մոտ 10 դոլար):
The Beatles խմբի հիմնադիր եւ անդամ Ջոն Լենոնի արձանը Հավանայում բացվել է 2000 թվականին: Երբ մի քանի անգամ ակնոցը ջարդել եւ գողացել են, որոշվել է այդ տարրը շարժական դարձնել: Կուբայի իշխանությունները նաեւ հատուկ ծառայողի են նշանակել, որը հերթապահում է արձանի կողքին եւ ակնոց է հագցնում հանուն զբոսաշրջիկների: