Ավստրալիայում ֆիթնեսի 5 մարզիչներ մասնակցել օրացույցի համար նկարահանումներին, որտեղ կեցվածք են ընդունել տեղական ապաստարաններից մեկի շնիկների հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Տղամարդիկ ցուցադրել են իրենց բարեկազմ կազմվածքը եւ նկարահանվել շնիկներ հետ, որոնք տերերի են փնտրում: Օրացույցի վաճառքի շահույթով կմարվեն անասնաբույժների հաշիվները, որոնք աշխատում են կենդանիների տեղական ապաստարանների հետ:

Hot Dudes and Dogs Rescue Dog Calendar նախագծի ստեղծման գաղափարը պատկանում է Բրիթանի Բենեթին, որը տեղեկացել էր կենդանիների խնամքի համար մատուցվող բժշկական ծառայությունների թանկության մասին: