ԱՄՆ–ում վերջին 20 տարում գրանցվել է մարզիչների կողմից մարմնամարզուհիների նկատմամբ սեռական բռնության ավելի քան 300 դեպք, հայտնում է Indianapolis Star–ը։

Պարբերականը հետաքննություն է անցկացրել, որը տեւել է 9 ամիս։ Լրագրողներն իրենց զեկույցում նշել են, որ եղել է առնվազն 368 նման դեպք, երբ դեռահաս մարզուհիները սեռական բռնության են ենթարկվել մարզիչների կողմից։ Զոհերի թվում հիմնականում անչափահասներ են, այդ թվում՝ 6-ամյա երեխաներ։

Պարբերականի տեղեկություններով՝ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները թաքցրել են փաստերը իշխանություններից, որպեսզի պահպանեն իրեց մարզաձեւի վարկանիշը։