Ադրբեջանի Գարաթալա գյուղի բնակիչները իշխանություններից զենք են պահանջում գայլերից պաշտպանվելու համար։
www.vesti.az-ի փոխանցմամբ՝ վերջերս հաճախացել են անասնահոտի վրա գայլերի հարձակումները ։ Վերջին օրինակն էր գյուղի բնակիչ Խամզաթ Աբբասովին պատկանող խոշոր եղջերավոր անասունների հոտի վրա հարձակումը։ «Մեզ չեն թույլատրում զենք պահել, դրա համար էլ մեր շրջանում այսքան շատ գայլեր են հայտնվել»,- ասում է տուժած գյուղացին։
Այդ գիշատիչները վտանգավոր են ոչ միայն ընտանի կենդանիների, այլեւ մարդկանց համար, վստահեցնում է Աբբասովը։ Ավելին, տեղանքում շատացել են նաեւ շնագայլերը, որոնք որպես կանոն հարձակվում են ընտանի թռչունների վրա։ Այդ ամենը լուրջ վնաս է հասցնում գյուղացիների տնտեսությանը։





























