Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կապակցությամբ արդեն 12 մարդ է ձերբակալվել։ Anadolu-ի փոխանցմամբ կալանավորվել են Ալթինթաշի վեց ազգականները ու նրա հարեւանը։ Ավելի ուշ Հասան Ֆ․ անունով տղամարդը, որը հանցագործի հորեղբայրն է, ազատ է արձակվել։

Բացի դրանից, իրավապահ մարմինները նշել են եւս մեկ կասկածյալի անուն՝ Սուլեյման Ե․, որը ըստ Թուրքիայի իշխանությունների այսպես կոչված FETO կազմակերպության ստորաբաժանման առաջնորդն է Իզմիրի ոստիկանական ակադեմիայում, որտեղ սովորել է Ալթինթաշը։

Կալանավորվել են նաեւ չորս ոստիկաններ, որոնք իրավապահ մարմիններ են ընդունվել Ալթինթաշի հետ միաժամանակ։ Նաեւ՝ մեկ կասկածյալ, որի առնչությունը ռուս դիվանագետի սպանությանը դեռ հայտնի չէ։