Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող, Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի կալանքի երկարացման դեմ ներկայացված բողոքը: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Վարսենիկը, նշեց, որ փաստաբանների բողոքը Վերաքննիչը մերժել է առանց հիմքերի:

«Ամեն տեղ կարեւոր հիմք են ընդունում, որ եղբայրս իր դեմ ցուցմունք տված Հավհաննեսի վրա առերեսման ժամանակ թքել է: Նա անակնկալի է եկել, դրա համար էլ այդ քայլին է գնացել, որովհետեւ Հովհաննեսը ստել է, եղբայրս նման բան չի արել: նա ոչ մի կապ չունի Ժիրայրի, «Սասնա ծռերի» եւ մյուսների հետ »,-ասաց նա:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ  դատարան: