Հնչեցին կրակոցները, և երկու ուժեղ և հավակնություններ ունեցող տերություններ, թվում էր, բախվելու են իրար, սակայն ոչ՝ Ֆրանց Ֆերդինանդի պատմությունը չի կրկնվում։ Ավելի շուտ, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը այս շաբաթ, հավանաբար, աշխարհաքաղաքական խաղի կանոնները փոխող Մոսկվայի և Անկարայի միջև դաշինքի ստեղծումը ձախողելու անտաղանդ փորձ էր։ Այս մասին գրում է The Times–ի տեսաբանը։

«1914 թվականի և դեպի պատերազմ գահավիժելու հետ բոլոր համեմատությունները ավելի տեղին էին մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ Թուրքիան ոչնչարեց իր սահմանը խախտած ռուսական կործանիչը։ Այժմ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը նույիսկս եթե ոչ լավագույն ընկերները, ներկայանում են որպես Սիրիան իրար մեջ կիսել ցանկացող ապագա ուժեր», – ասված է հոդվածում։

 «Անկարայի և Կրեմլի միջև գաղտնի շփումները հանգեցրին զիջումների ռազմաճակատում. Ռուսաստանը աչք փակեց Հալեպի հյուսիսային նահանգում քրդերի դեմ թուրքական ուժերի մղած պայքարի վրա, մինչդեռ Թուրքիան աստիճանաբար բախտի քմահաճույքին թողեց բուն Հալեպում Ազատ սիրիական բանակի ստորաբաժանումներին»։ Էրդողանը արդեն հասկացնել է տվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու իր պատրաստակամության մասին, որին անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանն ու Ղազաստանը։ Սա մի ակումբ է, որի հիմքում ընկած է հակաամերիկյան, հակաարևմտյան այլընտրանքը, և որի նպատակն է ներգրավել Միացյալ Նահանգների համաշխարհային գերիշխանությունից հոգնած երկրներին։ ՆԱՏՕ–ի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիան կարող է արժեքավոր որս դառնալ», – նշված է «Ինոպրեսսա»–ում զետեղված հոդվածում։ Էրդողանի համար Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքում իր բնույթով ինչ–որ գրավիչ բան կա։

«Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կանգնեցված է Թուրքիայում Սովետմիության առաջին դեսպան Սեմյոն Առալովի արձանը, որը խորհրդանշում է բոլշևիկների և Արևմուտքին կասկածամտորեն վերաբերվող և արդիականացման ծրագրեր իրագործած թուրքական ազգայնականների միջև համագործակցությունը», – գրում է պարբերականը։ «Թրամփը, առնվազն, խոստանում է կառավարման «գործնական» ոճ, որ Միացյալ Նահանգները ավտորիտար առաջնորդների հետ երկուստեք շահավետ գործարքների մեջ կմտնի և չի պարտադրի լիբերալ աշխարհաքաղաքական կարգի մասին Վաշինգթոնում ստեղծված պատկերացումները։ Սա դուր է գալիս նաև Պուտինին։ Սակայն և՛ Պուտինը, և՛ Էրդողանը թերահավատ են, ամերիկյան սիստեմի մասին նրանց պատկերացումը կայանում է նրանում, որ Թրամփը դառնալու է ազդեցիկ լոբբիների պատանդը։ Նրանք երկուսն էլ դեռ իշխանության են և կարող են պաշտոնավարել մինչև 2024 թվականը՝ ժամանակահատված, որը բավական է Մերձավոր Արևելքը վերաձևելու և հետևելու համար, թե ինչպես է հիասթափված Արևմուտքը լքում բարեհաջող տարածաշրջանը», – նշված է The Times–ի հոդվածում։