Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը նոր մտածողության հիմք է դրել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Ազգային ժողովը միաձայն ընդունել է պրոբացիայի ծառայության ներդրման մասին օրինագիծը: Անդրադառնալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մեկ վայրից ստանալու մեխանիզմի ներդրմանը՝ Հովհաննիսյանն ընդգծեց. «Եթե նախկինում քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար մեկ վայրից պետք է մյուսը գնար, ապա այժմ կարող է դրանք մեկ վայրից ստանալ՝ բանկում կամ մոտակա փոստային բաժանմունքում»:
Արփինե Հովհաննիսյան. Այսօր քաղաքացին փաստաթղթերը կարող է մեկ վայրից ստանալ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























