ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն առաջարկում է նոյեմբերի 18-ն Աբորտների դեմ պայքարի օր սահմանել: Այս մասին հաղորդում է RT հեռուստաալիքը:

Նա արդեն համապատասխան օրենսդրական փոփոխություն է պատրաստել: Պատգամավորը պատրաստվում է նախաձեռնությունը խորհրդարան ներկայացնել մինչեւ շաբաթվա վերջ:

Միլոնովի խոսքով՝ հիշատակման օրը կարտացոլի աբորտների՝ որպես ապակառուցողական երեւույթի նկատմամբ պետության վերաբերմունքը: Նա նշել է, որ ամեն տարի Ռուսաստանում կանայք 1.5 մլն երեխա են լույս աշխարհ բերում եւ 1 մլն աբորտ անում: