Երեւանում սոցիալական ծանր պայմաններում բնակվող Մանուկյանների 4 հոգանոց ընտանիքը օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում 70-ամյա Անահիտ Մանուկյանը նշեց, որ 80-ամյա հիվանդ ամուսնու եւ 6 ու 7 տարեկան թոռնիկների հետ բնակվում են վարձով՝ մեկ սենյականոց տնակում:
«Շատ վատ վիճակում ենք ապրում, փոքր, ցուրտ ու խոնավ սենյակում: Վառելիք չունենք, երեխաների հետ գնում փողոցներից վառելիք ենք հավաքում՝ փայտ, պլաստմասե շշեր եւ այլն»,-ասաց նա:
Տիկին Անահիտը նշեց, որ ընտանիքի միակ եկամուտն իր եւ ամուսնու թոշակն է. ամուսնու թոշակով տան վարձն են տալիս, իսկ իր թոշակով հոգում առօրյա ծախսերը:
«էս պահին միայն ուզում եմ, որ գոնե վառելիքով օգնեն, որ երխաներս մրսելով փողոցից վառելիք չհավաքեն»,-ասաց նա:
Մանուկյաններին օգնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Անահիտին՝ 077173447 հեռախոսահամարով:































