Պերմում Ամանորի նախօրեին անսովոր ամուսնություն է գրանցվել. նորապսակները հագել էին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հանդերձներ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Եկատերինա Գասպերը:

«Նորապսակների թվում անսովոր զույգ կար. պերմցիները իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հանդերձներով: Հարկ է նշել, որ ամանորյա արձակուրդներին շատ հազվադեպ է ամուսնության գրանցում կատարվում: Այդ օրերին գրանցվելու իրենց ցանկությունը նորապսակները պատճառաբանել են ոչ աշխատանքային օրերին ամուսնական ճամփորդության մեկնելու նպատակով»,- նշել ՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը: