Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա- հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայրը՝ Ջելալ Քըլըչդարօղլուն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է դարձել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայր Ջելալ Քըլըչդարօղլուն կուսակցությունում իր նկատմամբ կարգապահական հետաքննություն սկսելու մասին իմանալուց հետո դուրս էր եկել կուսակցությունից։
Իսկ արդեն հունվարին 9–ին նա այցելել է իշխող կուսակցության գլխավոր գրասենյակ եւ ստացել նոր կուսակցության իր անդամատոմսը։
Ջելալ Քըլըչդարօղլուն նոր կուսակցության անդամ դառնալու մասին հայտնել է Twıtter–ի իր էջում։
Նշենք, որ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրահանգով եղբոր վարքի հետ կապված կուսակցությունում կարգապահական հետաքննություն էր սկսվել, որից հետո Ջելալ Քըլըչդարօղլուն իր կամքով հեռացել էր կուսակցությունից։





























