Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները տոներից հետո դպրոցի նորակառույց շենքում են դասի գնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը: Նա նշեց, որ դպրոցի նորակառույց շենքը լավ ջեռուցվում է եւ երեխաները դասերն անցկացնում են տաք ու հարմարավետ դասարաններում:
«Նոր գույքն արդեն կա՝ նստարան, գրատախտակ, երեխաներն էլ տաք դասասենյակներում են դասերն անում: Նորակառույց շենքը 2 կմ հեռավորության վրա է եւ երեխաները ոտքով են գալիս դպրոց, այդ պատճառով էլ դասերը մի քիչ ուշ ենք սկսում»,-ասաց նա:




























