Թուրքիայի ամառային հանգստի կենտրոն համարվող Անթալիայի լողափերը ուժեղ փոթորիկի ու անձրեից հետո լցվում են ոսկի փնտրողներով։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Անթալիայի հայտնի լողափերին դետեկտորներով ոսկյա զարդեր փնտրողները նշում են, որ իրենք վնաս չեն տալիս լողափի ավազներին, այլ ընդամենը հավաքում են ամռանը զբոսաշրջիկների կորցրած ոսկյա զարդերը։

Ոսկյա զարդեր հավաքողներից մեկը նշել է, թե վերջին 5 օրվա ընթացքում ափերից գտել է մոտ 1000 դոլարի զարդեր։  «Ափերին կորած ոսկի փնտրել հիվանդության պես բան է դարձել»,–ասել է նա։