Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնիին հունվարի 14-ի առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նրան անոթների վիրահատություն էին արել, հայտնում է Repubblica թերթը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ջենթիլոնին մի քանի օր առաջ Փարիզից վերադառնալուց հետո թեթեւ թուլություն էր զգացել ու դիմել Gemelli կլինիկա ։ Հետազոտությունից հետո բժիշկները որոշել են վարչապետին անգգիոպլաստիկա անել ՝ անոթների վիրահատություն։

Հիվանդանոցը հաղորդագրություն էր տարածել՝ ասելով, որ «վիրահատությունը հաջող է անցել», վարչապետն իրեն լավ է զգում։