Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Էնթոնի Գարդները ենթադրություն է հայտնել, որ ամերիկյան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո բլոկի փլուզումը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

«Կարծել, որ սատարելով Եվրոպայի փլուզումը, մենք կկարողանանք առաջ մղել սեփական շահերը, հիմարության գագաթնակետն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Գարդները նաեւ ընդգծել է, որ Թրամփի թիմի անդամները եվրոպացի պաշտոնյաներից հետաքրքրվում են, թե որ երկրներն են հետեւելու Մեծ Բրիտանիայի օրինակին եւ հեռանալու են ԵՄ-ից:

«Հիմնականում մեկ հարց է տրվել. «Հաջորդը ո՞ր երկիրն է հեռանալու»,- նշել է դեսպանը: