Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին, հայտնում է Corriere della Sera–ն։
Հայտնում են, որ Հռոմի պապի ու Աբբասի զրույցը 23 րոպե է տեւել, կողմերը նվերներ են փոխանակել։
Զրույցի հիմնական թեման Վատիկանում պաղեստինյան դեսպանատան բացումն է, որի պաշտոնական բացմանը մասնակցելու համար էլ հենց Վատիկան է ժամանել Մահմուդ Աբբասը։
«Սա նշան է, որը վկայում է այն մասին, որ Պապը սիրում է պաղեստինյան ժողովրդին ու սիրում է աշխարհը»,- ասել է Աբբասը Հռոմի պապի հետ զրույցի արդյունքներով։





























