Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությունը պաշտոնապես հաստատել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությունը նախագահի պաշտոնում, հայտնում է RFI-ն:
«Ես Ֆրանսուա Ֆիյոնն եմ, ոչ թե Ֆրանսուա Օլանդը»,- ասել է թեկնածուն:
Ֆիյոնը նաեւ կուսակիցներին խոստացել է հետեւողականորոն պաշտպանել իր ծրագիրը:





























