Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է երկրում ռազմական դրություն մտցնել, եթե թմրանյութերի խնդիրը «շատ լրջանա»: DW-ն հայտնում է, որ մեկ ամիս առաջ Դուտերտեն անհեթեթություն էր անվանել այն ենթադրությունը, որ ինքը կարող է նման քայլի գնալ:

«Եթե ես ցանկանամ, եթե դա իսկապես ինչ-որ ավելի լուրջ բանի վերածվի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել»՝ ո՛չ Գերագույն դատարանը, ո՛չ Կոնգրեսը:

Դուտերտեն նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2016 թվականի հունիսի 30-ից: Այդ ժամանակից ի վեր, ոստիկանության տվյալներով, առանց դատ ու դատաստանի սպանվել է 6 հազարից ավելի թմրադիլեր: Այս սպանությունների համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: