Բրիտանացի գիտնականները ուսանողների մասնակցությամբ փորձի ընթացքում պարզել են, որ տետրիս խաղալը վերացնում է ուտելու, խմելու եւ սեքսով զբաղվելու ցանկությունը: Նրանք նման եզրակացության են հանգել կամավորների հարցման արդյունքում, որոնք տետրիս են խաղացել: Հետազոտողները համոզված են, որ տետրիսով չափից ավելի տարվածությունը բոլոր ցանկությունները բթացնում է, փոխանցում է Oane-ը:
Միացյալ Թագավորության գիտնականները հետազոտությունների շարք են անցկացրել երիտասարդ կամավորների մասնակցությամբ, որոնց առաջարկվել է իրենց զգացումները նկարագրել տետրիս խաղալուց առաջ եւ հետո: Նրանցից մոտ 30 տոկոսը խաղով տարվելիս դադարել է քաղց եւ ծարավ զգալ: Ուսանողների եւս 21 տոկոսը հայտարարել է ալկոհոլային որեւէ խմիչք օգտագործելու ցանկության մասին, խաղամոլներից միայն 16 տոկոսն է հիշել սեքսի մասին:





























