Իտալացի կարաբիներները կիրակի Սիցիլիայի Կատանիայի մոտակայքում գտնվող Վիագրանդե քաղաքում կալանավորել են մաֆիոզ Ադրեա Նիցցային, որը մտնում էր Իտալիայի ամենավտանգավոր 100 հանցագործների ցուցակի մեջ, հյատնում են տեղական լրատվամիջոցները:

30-ամյա գանգստերը համարվում է հզորագույն մաֆիոզ «Սանտապաոլա» կլանի զինված խմբավորման առաջնորդը, որը վերահսկում է բազմամիլիոնանոց հանցավոր բիզնես՝ կապված Սիցիլիա թմրանյութերի մաքսանենգության հետ: 2014-ի դեկտեմբերին Իտալիայի դատարանը նրան 6 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել, սակայն նա իրավապահ մարմիններից թաքնվել է: Այդ պահից ի վեր Նիցցայի նկատմամբ կայացվել են ընդհանուր առմամբ 50 տարին գերազանցող ժամկետով բանտարկության եւս մի քանի դատավճիռներ՝ ծանր հանցագործություններ կատարելու համար

Անդրեա Նիցցան գործել է իր 5 եղբայրների հետ, որոնցից մեկը՝ Ֆաբրիցիոն,  որոշ ժամանակ առաջ սկսել է արդարադատության հետ համագործակցել: Ըստ ամենայնի, հենց նա է կարաբիներին ցույց տվել այն տեղը, որտեղ մաֆիայի բոսսն արդարադատությունից թաքնվում էր: Նիցցայի հետ  կալանավորվել է եւս 2 մարդ, որոնք արգելափակվել են վտանգավոր հանցագործին թաքցնելու համար: