Ամերիկացի հայտնի խաբեբա Բերնի Մեյդոֆը, որը ֆինանսական խարդախությունների միջոցով մոտ 65 մլրդ դոլար է գողացել, հեղինակություն է վայելում բանտում, որտեղ կրում է իր պատիժը:

«Բանտում նա աստղ է: Նա բոլորից շատ է գողացել, եւ դա նրան գողերի աչքում իսկական հերոս է դարձրել»,- գրում է MarketWatch-ը՝ մեջբերելով լրագրող Սթիվ Ֆիշմանին: Բանտարկյալները հաճախ են դիմում նրան ֆինանսական խորհրդատվության համար:

Լրագրողը նշում է, որ բանտում Մեյդոֆի բիզնես ջիղն իր մասին հիշեցնել է տվել: Նա մենաշնորհ է հաստատել տաք շոկոլադի վրա: «Նա ուղղակի գնել է տեղի խանութից Swiss Miss-ի բոլոր փաթեթները եւ բանտում կրկնակի թանկ վաճառում է: Բոլորը գիտեին, որ եթե տաք շոկոլադ են ուզում, պետք է դիմեն Բերնիին»: