Իրաքի ԶՈՒ–ն ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջովին ազատագրել է Մոսուլի արեւելյան մասը։ Այս մասին ասել է Իրաքի հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ղանի ալ Ասադին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Իրաքցի գեներալի խոսքով՝ կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Տիգրիս գետի ձախ ափին՝ Մոսուլի տարածքում (արեւելք)։ Ընդ որում, նա նշել է, որ մշակվել է քաղաքի արեւմտյան հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու պլան՝ Տիգրիսի աջ ափ։
Միաժամանակ Մոսուլի ազատագրման գործողության հրամանատարությունից հերքել են Ալ Ասադիի հայտարարությունը՝ նշելով, որ ԻՊ դիրքերի վրա հարձակումը դեռեւս շարունակվում է քաղաքի որոշ շրջաններում։
Նախօրեին Իրաքի ԶՈՒ գլխավոր հրամանատար վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտնել էր Մոսուլիս արեւմուտք ԻՊ դիրքերի վրա գրոհելու մեկնարկի մասին։




























