Ռուաստանում ԿՀՎ–ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի ժամանակավոր կեցության թույլտվությունը երկարաձգվել է երեք տարով՝ մինչեւ 2020 թվականը։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենան։
Փաստաբանը նշել է, որ առաջիկա տարիներին Սնոուդենը կարող է դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Կուչերերնան հիշեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է բնակվել երկրում առնվազն 5 տարի։ «Սակայն նման որոշում բացառապես ինքն է կայացնելու», – նշել է Սնոուդենի փաստաբանը։





























