Երկրապահ կամավորական միության անդամներ Սեյրան Սարոյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը առաջադրելու են իրենց թեկնածությունը  Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներով:  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանը:

Ղուկաս Ուլիխանյանը առաջադրվելու է թիվ 1` Նորք Նորք-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում:

Նշենք, որ վերջինս Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հարազատ եղբայրն է, ԱԺ նախկին պատգամավոր: Նա եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը առաջադրվելու է Արմավիրի մարզում: