Հայաստանում հունվար-սեպտեմբերին արձանագրվել է միջին տարեկան 7,8 տոկոս գնաճի մակարդակ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին են վկայում ԱՊՀ վիճկոմի տվյալները:

Ըստ աղբյուրի՝ այդ փուլում գնաճ արձանագրվել  է ԱՊՀ բոլոր երկրներում: Սպառողական գների առավելագույն աճ արձանագրվել է Ուկրաինայում` 9,3 տոկոս: Հայաստանին հաջորդում են Մոլդովան՝ 7,2 տոկոս, Ղազախստանը՝ 7 տոկոս, Բելառուսը՝ 7 տոկոս, եւ Ռուսաստանը՝ 6,4 տոկոս: Տաջիկստանում, Ադրբեջանում եւ Ղրղըզստանում սպառողական գներն աճել է մոտ 5 տոկոսի չափով:

ԱՊՀ-ում միջինը սպառողական գներն աճել են 7 տոկոսով: