Հոլանդիայում 7 մարդ է կալանավորվել 2005 թվականին Ամստերդամի օդանավակայանում 80 մլն դոլարի չափով ադամանդ գողանալու կասկածանքով, հայտնում է BBC-ն:

Ամստերդամում եւ Վալենսիայում կալանավորվել է 5 տղամարդ եւ 2 կին:

Զինված խմբավորումը օդանավակայանի աշխատակիցների անվան տակ գողացել էր թանկարժեք զարդեր, որոնք պետք է օդանավով տեղափոխվեին Անտվերպեն: Նրանք թանկարժեք զարդերով զրահապատ բեռնատարը գողացել էին օդանավակայանի անվտանգ գոտուց:

Որոշ ադամանդներ ավելի ուշ հայտնաբերվել էին մեքենայու, որով հանցագործները մեկնել էին, սակայն 50 մլն դոլար արժողությամբ թանկարժեք քարերը մինչեւ հիմա չեն գտնվել: