Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի պես, ապա արդեմ 2019 թվականին Բալթյան պետությունները՝ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան 335 կիլոմետր ընդհանուր երկարությամբ պարիսպ են կառուցելու Ռուսաստանի հետ սահմանին։ Պաշտոնատար անձինք ենթադրում են, որ այս պարիսպը կունենանա ինչպես գործնական, այնպես էլ՝ խորհրդանշական նշականությունը։ Այս շաբաթ Լիտվան հետեւել է Լատվիայի եւ Էստոնիայի օրինակին եւ հայտարարել նախագծին միանակում մասին, հաղորդում է Delfi–ն։

«Ցանկացած պատնեշ՝ բացառությամբ 3 մետրանոց պարիսպը, կարելի է հացթահարել։ Կարեւորն այնստեղ հնարավորինս շուտ,, ցանկալի է՝ մեկ ժամվա ընթացքում սահմանը խախտելու փաստն արձանագրելն է։ Այդ պարիսպը կհայտնվի հենց այն վայրերում, որտեղ սահմանն անցած մարդկան հայտնաբերել մեկ ժամվա ընթացքում։ Նման պարիսպը արգելք է դառնալու եւ ստիպելու է մարդկանց նախապես մտածել՝ փորձել մագլցել կամ թունել փորել, ինչն, իր հերթին, սահմանապահներին դեպքի վայր ժամանելու հնարավորություն է տալիս», – կարծիք է հայտնել Լատվիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը։

   Նշենք, որ Էստոնիան 108 կիլոմետր երկարությամբ պարիսպի համար ծախսելու է 71 միլիոն եվրո։ Լատվիան Ռուսաստանի հետ սահմանային գոտու կառուցման, այդ թվում 92 կիլոմետրանոց պատնեշի համար կվճարի 17 միլիոն եվրո։ Կալինինգրադի հետ սահմանային պատնեշը, որի երկարությունը 135 միլիոն եվրո է, Լիտվայի հարկատուներից կպահանջի 30 միլիոն եվրո։