Հայաստանի հանրապետական կուսակցության այսօր՝ հունվարի 26-ին, կայանալիք խորհրդի նիստում պարզ կլինի՝ համամասնական ինչ ցուցակով է Հանրապետականը գնալու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը դեռ չգիտի՝ այդ ցուցակներում իր անունը լինելու է, թե ոչ: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ ոչ մի բանից տեղյակ չէ:
«Տեղյակ չեմ ոչ մի բանից, ցուցակը պատրաստողներից ճշտեք էլի, ես տեղյակ չեմ ցուցակներից»,-ասաց նա:
Առաքել Մովսիսյանը չի Հանրապետական կուսակցությունից չի նեղանա, եթե անգամ ցուցակում նրա անունը ներառված չլինի: Հարցին՝ արդյոք, մյուս ՀՀԿ-ականների նման ինքն էլ կնեղանա կուսակցությունից, արձագանքեց. «Դու՞ք եք որոշում, որ ես նեղանամ, խի տղամարդը կնեղանա»:
Նշենք, որ այսօր երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո տեղի կունենա խորհրդի նիստ, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր են լինելու ՀՀԿ փոխնախագահները եւ համամասնական ինչ ցուցակով է Հանրապետականը մասնակցելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:




























