Հունվարի 26-ին կառավարությունը հավանություն է տվել «Հիմնարար հետազոտությունների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների հետ միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին:

Որոշման նախագիծը գործադիր մարմնի նիստին ներկայացրել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Որոշման հիմնավորման համաձայն՝  համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է գիտատեխնիկական ոլորտում ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացման եւ ամրապնդման համար: Համաձայնագրով հնարավորություն կընձեռվի ԱՊՀ երկրների ընդհանուր գիտական տարածքի զարգացման եւ ամրապնդման համար: Ստորագրված համաձայնագիրը կնպաստի նաեւ հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստության որակի բարելավմանը, ազգային եւ միջազգային փորձի ուսումնասիրմանը: