Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի ընտանիքների համար բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վճարը մասամբ կփոխհատուցվի։

Կառավարությունը հունվարի 26-ին ընդունել է 2014-ի դեկտեմբերի 18-ին գործադիր մարմնի որոշման մեջ փոփոխություններ կատարելու  որոշման նախագիծը, որը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որի նպատակն է ձեւավորել Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի խնդիրների լուծման միասնական մոտեցում։

Որոշման նպատակն է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական օգնության մասին» օրենքի դրույթները տարածել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի վրա։ Օրենքը վերաբերում է այն սահմանամերձ բնակավայրերին, որոնք վերջին 5 տարում Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից գնդակոծության են ենթարկվում։