Հնդկաստանի Քարելի քաղաքում ռեզուս մակակը իր խնամակալության տակ է առել անտուն շան ձագին։ Կապիկը ձագից ոչ մի վարկյան չի բաժանվում։ Ruptly–ում հրապարակված տեսանյութից երեւում է, թե ինչպես է կապիկը հետեւի թաթերի վրա ճարպկորեն վազվզում փողոցներով՝ առջեւի թաթերով պահելով ձագին։ Բնակիչները հետաքրքրությամբ հետեւում են արտառոց տեսարանին։

2016 թվականին նմանատիպ դեպք էր արձանագրվել Հնդկաստանի Էրոդ քաղաքի մերձակայքում։ Կապիկը խնամում էր շան ձագին եւ թույլ չէր տալիս մոտենալ այլ շների: Ականատեսները ենթադրում էին, թե կապիկը կորցրել է սեփական ձագին եւ նույնականացնում էր շանը դրա հետ։