Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր  կոմիտեն քվեարկության միջոցով ընտրել է ԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի 3 թեկնածուներին։ Եզրափակիչ փուլ են անցել Եթովպիայի առողջապահության նախարար Թեդրոս Գեբրեյսուսը, Պակիստանի առողջության հարցերով նախկին նախարար Սանյա Նիշտարը եւ ՄԱԿ հատուկ բանագնաց Դեւիդ Նաբարրոն։

ԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էր 6 թեկնածու։

Նոր գլխավոր քարտուղարն իր պաշտոնը կստանձնի 2017-ի հուլիսի 1-ին։